Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերգեյ Սմբատյանի 2018-ի առաջին համերգը տեղի կունենա հունվարի 1-ին շվեյցարական Քրանս-Մոնտանայում

Սերգեյ Սմբատյանի 2018-ի առաջին համերգը տեղի կունենա հունվարի 1-ին շվեյցարական Քրանս-Մոնտանայում
29.12.2017 | 13:53

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2018 թվականի առաջին ելույթը կունենա հունվարի 1-ին՝ մասնակցելով Շվեյցարիայի Քրանս-Մոնտանայում կայանալիք Crans-Montana Classics-ի 6-րդ ամանորյա գալա համերգին։ Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Միլանի Cameristi della Scala նվագախումբը։

Տոնական երեկոյի ընթացքում հանդիսատեսը կունկնդրի շքեղ ծրագիր. նվագախումբն ու դաշնակահար Յան Լիշեցկին երկու բաժնից բաղկացած համերգում կներկայացնեն Ֆրեդերիկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու, Ժորժ Բիզեի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։ Եվ իհարկե, ավանդույթի համաձայն՝ Սերգեյ Սմբատյանն իր ղեկավարած համերգում կներկայացնի նաև հայկական կոմպոզիտորական արվեստը. կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։


Նշենք, որ Քրանս-Մոնտանան շվեյցարական հայտնի լեռնային հանգստավայր է, որտեղ անցկացվում է մեծ ճանաչում ունեցող Crans-Montana Classics-ը, որի ընթացքում տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ աշխարհահռչակ երաժիշտների ու մենակատարների մասնակցությամբ։ Անցկացվում են նաև վարպետության դասեր, որոնց նպատակն է խթանել և օգնել նոր սերնդի երաժիշտներին։

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ