Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Սասնա ծռերին». Արայիկ Խանդոյանը երիկամի ցավեր ունի

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Սասնա ծռերին». Արայիկ Խանդոյանը երիկամի ցավեր ունի
19.01.2018 | 14:56

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 18-ին «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ:


Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է նաև Պաշտպանի աշխատակազմի մասնագետի կողմից: Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:
Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ վիրահատությունից հետո ունենում է որոշակի ցավեր երիկամների շրջանում, սակայն ստանում է ցավազրկող դեղամիջոցներ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:


Հովհաննես Հարությունյանը ևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, առողջական վիճակն ու պահման պայմանները նույնպես ստուգվել են:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ստանում է վերականգնողական բուժում: Նրա նկատմամբ շարունակվում են իրականացվել լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ինքնազգացողությունը բավարար է:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցի շրջանակներում նշված քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել Պաշտպանին դիմում հասցեագրած ազատությունից զրկված այլ անձանց հետ, ստուգել նրանց պահման պայմաններն ու փաստաթղթերը:

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ