Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
03.05.2019 | 00:18

...թե իշխանություններն ուշի ուշով հետևում են ոչ միայն «կոնկուրենտ ֆիրմայի» լրատվամիջոցների «արտադրանքին»` ի անհրաժեշտություն ֆեյքային հարձակումներ իրականացնելու համար, ընդ որում, չկարողանալով անհրաժեշտ օպերատիվություն ու մակարդակ ապահովել, այլև փորձում են լրատվական ակտիվությունից, հանրային ուշադրությունից հեռու պահել «Իմ քայլի» օդիոզ, Շմայսին հաղթող պատգամավորներին, մանավանդ Դավիթ Սանասարյանի «միջադեպից» հետո, կատեգորիկ զգուշացնելով վերջիններս չշփվել անցանկալի լրագրողների հետ, չպատասխանել նրանց զանգերին։ Ի դեպ, բավականին «էկզոտիկ» վիճակ է նաև «կոնկուրենտ ֆիրմաների» նախընտրություններում. բոլոր իշխանական պատգամավորների սենյակներում ողջ օրը միացված է «Ազատություն» ռադիոկայանի հեռուստաալիքը, իսկ կոնկուրենտում` 5-րդ ալիքը. ընդ որում, այսօր 5-րդն ակնհայտ առավելություն ունի «Ազատության» նկատմամբ` այլընտրանքային, ընդդիմադիր ինֆորմացիա ապահովելու առումով:

Դիտվել է՝ 15575

Մեկնաբանություններ