Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.05.2019 | 00:02

Սրտիս տախտակները
ձեռքումս բռնած
Կրկին հոգնաբեկ սարդ եմ ելնում`
Պատմելու նորեն, որ հորթ կերտեցի`
Սարից իջեցրած ջարդված տախտակիս:
ՈՒ չեմ հեկեկա, ներում չեմ հայցի,
Կկանգնեմ դալկած` Քո սիրո առաջ,
Ողորմությունդ ձեռքումս սեղմած,
Կհավատամ, որ գոնե այս անգամ,
Տախտակներն այդ ես չեմ ավերի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ