ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դալի, Պիկասո

Դալի, Պիկասո
09.02.2020 | 14:02

Դալի, Պիկասո. երկու մեծություններին առնչվող ցուցահանդես է սպասվում Հայաստանի ազգային պատկերասրահում: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն այս մասին տեղեկացրել է իր էջում, տեղադրել է ցուցահանդեսին առնչվող մի ազդագիր ու գրել՝ շուտով: Թե ավելի կոնկրետ՝ երբ է սպասվում ցուցահանդեսը, ինչ գործեր են ներկայացվելու, ինչքան ժամանակով, որևէ տեղեկություն այս մասին առայժմ չի հաղորդում:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ