ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեկնարկում է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը

Մեկնարկում է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը
23.03.2020 | 17:21

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը, որտեղ արդեն իսկ կարելի է դիտել 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից: Նշված է նաև, որ այդ ֆիլմերը ստեղծողները և այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ ու կպատմեն շատ հետաքրքիր պատմություններ: Առաջինը մուլտարվեստի մասին կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» և «Կիկո» հրաշալի գործերը:
Հարթակին կարելի է միանալ հետևյալ հղումներով՝ Webtv.am, Մուլտարվեստի մասին, #ՄնաՏանը, #ԱմենԻնչՄուլտիՄասին:

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ