ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աջակցում են մշակույթին

Աջակցում են մշակույթին
07.07.2020 | 12:00

Բրիտանիան աջակցելու է մշակույթին։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը 1 միլիարդ 570 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրելու ծրագրին։ Այս մասին տեղեկանում ենք Ազատություն ռադիոկայանի կայք-էջից։

«Այդ գումարից 888 միլիոնը դրամաշնորհ է, 200 միլիոնը բարենպաստ պայմաններով վարկեր են 1 միլիոնը գերազանցող վարկ վերցնելու համար, 100 միլիոն կփոխանցվի Շոտլանդիային, ՈՒելսին և Հյուսիսային Իռլանդիային, և, վերջապես, 100 միլիոն էլ կտրամադրվի մշակույթի, մեդիայի և սպորտի նախարարության հովանու ներքո գործող համազգային հաստատություններին։ Բրիտանական թանգարանը, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Ազգային պատկերասրահն օգնություն կստանան», - ասել է Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը։ Բրիտանիայի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենի խոսքով՝ արվեստը մեր ազգային կյանքի սրտում է, լինի դա ձեր տեղական փոքրիկ թատրոնը, որտեղ դուք մնջախաղ կդիտեք, լինի դա մեր պատմության մասը՝ Շեքսպիրից մինչև Էդ Շիրան, դա մեր էությունն է, որը պարտավոր ենք պաշտպանել։

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ