Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

YouTube-ը մարտահրավեր է նետում TikTok-ին

YouTube-ը մարտահրավեր է նետում TikTok-ին
18.09.2020 | 11:32

YouTube տեսահոսթինգը մարտահրավեր է նետում TikTok հանրահայտ հավելվածին ու հայտարարում նմանատիպ ծառայության մեկնարկի մասին: Ռուսական Газета-ն գրում է, որ ծառայությունը ստացել է Shorts անվանումը: Այն նախատեսված է սմարթֆոնով 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր նկարահանելու համար:


«Վիդեոները հնարավոր կլինի «համեմել» երաժշտությամբ ու տարբեր էֆեկտներով, այն կդառնա TikTok հանրահայտ հավելվածի կրկնօրինակը»,- գրում է լրատվականը:
Աբյուրը գրում է, որ Youtube-ն Shorts-ի նախնական տարբերակը կփորձարկի Հնդկաստանում, որտեղ մեկ շաբաթ առաջ արգելվել է TikTok-ը:

Դիտվել է՝ 3779

Մեկնաբանություններ