ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մել Գիբսոն. Այս դժվար ժամանակներում աղոթում եմ ձեզ համար

Մել Գիբսոն. Այս դժվար ժամանակներում աղոթում եմ ձեզ համար
26.10.2020 | 22:15

Հոլիվուդյան կինոաստղ Մել Գիբսոնը մտահոգություն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ աղոթում է հայ ժողովրդի և հակամարտության խաղաղ լուծման համար: RTVI-ին հրապարակել է հակամարտության վերաբերյալ դերասանի՝ հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձը։ Գիբսոնը նշում է, որ ԱՄՆ-ում ապրող իր հայ ընկերներից խոր ցավով տեղեկացել է Արցախում վերջերս հակամարտության սրման և դրա հետևանքների մասին:

«Շատ եմ հարգում մեծահոգի ու հաստատակամ հայ ժողովրդին, որը ստիպված է եղել հսկայկան դժվարությունների բախվել։ Այս մարդկանց հնարավորությունները, ինչպես գիտենք, անսահմանափակ են։ Այս դժվար ժամանակներում աղոթում եմ ձեզ համար, աղոթում եմ, որ հարցին խաղաղ լուծում տրվի, և որ գերտերությունները միջամտեն և ճանաչեն իրավիճակը։ Հույս ունեմ, որ խաղաղության կհասնեք։ Ընկերներ, ուժեղ մնացեք, շարունակեք ձեր գործը, թող Աստված օրհնի ձեզ»,- ասել է Մել Գիբսոնը։

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ