ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի բարեգործական համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի բարեգործական համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
27.10.2020 | 17:41

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։


Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։


Համերգները տեղի կունենան.

հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚
հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում‚
նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚
նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հանգանակությունները կարող են կատարվել տեղում donate.armsymphony.am կայքի միջոցով։
Հրավիրում ենք հանրությանը և լրատվամիջոցներին՝ մասնակցելու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված հերոսների ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերմանն ուղղված այս նախաձեռնությանը։


Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները (կրել դիմակներ‚ պահպանել սոցիալական հեռավորություն)։
Բարեգործական համերգների ինֆորմացիոն հովանավորն է PARA TV-ն։

Դիտվել է՝ 3459

Մեկնաբանություններ