Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
06.03.2022 | 11:56

Գոնե այս անգամ ուրիշի խաղում մանրադրամի չվերածվենք, որ, ինչքան էլ աչքիս լույսը չեն, բայց ռուսները ստիպված չլինեն ռազմաբազան Գյումրիից հանել և տեղափոխել ՈՒկրաինա՝ իրենց հոգսերը հոգալու:

Հետևանքը գոնե պատկերացնու՞մ եք, թե՞ ձեզ համար օդի չափ կենսական է ուկրաինացու երջանկությունը: Նախորդ դարասկզբին ռուսն արդեն նման մի բան արել է՝ Թուրքահայաստանից հանելով իր զորքը և, հային իր հողերը տնօրինելու շանս տալու պատրվակով, ջարդերից մազապուրծ հայության վերջին խլյակներին թողնելով թուրքերի ու քրդերի ողորմածությանը: Ա՞յդ է ձեր ուզածը:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 33337

Մեկնաբանություններ