Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
06.07.2022 | 07:20

Պոպուլիզմով քանդված ևս մեկ երկրում՝ Լիբիայում, գրավել ու հրդեհել են խորհրդարանի շենքը։


2010-ի՝ «Արաբական գարուն» անունը ստացած իրադարձություններից հետո քիչ թե շատ կայացած Լիբիական պետությունն այսօր բաժան-բաժան է եղած, քաղաքացիական պատերազմը շարունակվում է, իսկ գերտերություններն ու տարածաշրջանային խոշոր դերակատարները փորձում են տիրել այդ երկրի տարբեր մասերին։


Դրանցից մեկը Թուրքիան է, որի հովանավորությունն են վայելում լիբիական քաոսի որոշ ուժերը, ընդ որում, այդ հովանավարությունը ոչ միայն քաղաքական է, այլև՝ ռազմական։
Մենք, որպես պետություն, այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք:


Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 43189

Մեկնաբանություններ