ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Հայ ժողովրդի փրկությունը ոչ թե հեռուներում պետք է փնտրել, այլ` Ռուսաստանի հետ դաշինքի մեջ»

«Հայ ժողովրդի փրկությունը ոչ թե հեռուներում պետք է փնտրել, այլ` Ռուսաստանի հետ դաշինքի մեջ»
03.01.2023 | 08:36

1923թ. Զորավար Անդրանիկը, վերջնակապես հիասթափվելով Հայկական հարցում ԱՄՆ-ի, եվրոպական մեծ տերությունների, Ազգերի լիգայի և Լոզանի կոնֆերանսի դիրքորոշումներից, ապրիլի 12-ին Ֆրեզնոյից Արշակ Չոպանյանին գրած նամակում շեշտում էր.

«Անհնարին է դիպլոմատիայով Հայաստանը ազատիլ։ Հայ ժողովրդի փրկությունը ոչ թե հեռուներում պետք է փնտրել, այլ` Ռուսաստանի հետ դաշինքի մեջ։ Առանց Ռուսիո պաշտպանության և հովանավորության ներկայումս մեր ազգը գոյություն չի կրնար ունենալ։ Խորհրդային Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ըլլա և ստանա անոր պաշտպանությունն ու աջակցությունը»։

2023 թվականին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ, հայի զգոնությունը բթացնելու նպատակով, ականջահաճո շատ հայտարարություններ կանեն և բանաձևեր կընդունեն։ Հայաստանում իշխանական և ոչ իշխանական շատ «քաղաքական գործիչներ» Արևմուտքից եկող այդ հայտարարությունների և միջազգային հանրության արձագանքի կարևորության վերաբերյալ ժողովրդի գլուխը շատ կարդուկեն իրենց վերլուծություններով, որոնք հայի զգոնությունն ու սթափությունը ոչ պակաս թուլացնող են։ Հետևաբար, միշտ հիշենք, որ անկախ բոլոր դժվարություններից, հայերի նոր ցեղասպանություն իրագործել ցանկացողների և իրենց արևմտյան տերերի ճանապարհին կանգնած մեկ խոչընդոտող ուժ կա՝ Ռուսաստանը և իր զինվորը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 41873

Մեկնաբանություններ