Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթամատույց

Աղոթամատույց
15.04.2023 | 00:01

Զինվորը Հայոց լույսն աստվածային իր մեջ է կրում,

Գենով հայկազուն նա միշտ զգում է կանչն հայրենիքի,

Առյուծ Մհերի ոգին է արթնանում ու պաշտպանում է հողը հայրենի,

Զինվորը հայոց լույսն աստվածային իր մեջ է կրում:

Առյուծ էությամբ, Դավիթ ծռությամբ, Մհերի ոգով է թշնամուն հաղթում,

Մհերն արթնացել, դուռն է իր բացել, ողջ հայությունն է ելել պայքարի և միշտ կհաղթի,-

Զինվորը հայոց, լույսն աստվածային իր մեջ է կրում,

Գենով հայկազուն նա միշտ զգում է կանչն Հայրենիքի:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2710

Մեկնաբանություններ