Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.05.2023 | 00:01

Անհայտի միջով սահում է կրկին պատկերդ լուսե.

Ես մահվան մահճից ճիգեր եմ անում`
Մեղքի բաժակը մերժելու համար.
Կանցնե՞ս իմ կողքով,
Կյանքիդ սափորը կմեկնե՞ս նորեն`
Տիղմի մեջ անվերջ գալարվող հարճին,
Որ ամեն վայրկյան անանցն է փոխում`
Անցավորի հետ:
Կտա՞ս զույգ թևեր ճախրելու համար,
Քո բարձունքներին հասնելու համար`
Ավետիսներիդ ձուլվելու համար:

Դիտվել է՝ 5619

Մեկնաբանություններ