Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թարթաչափ

Թարթաչափ
09.06.2024 | 06:55

Եվ ի՞նչ մնաց մեզ ապրելու,

ախր, վայ թե բան չմնաց

(սոսկ շնչելը չեմ ակնարկում,

ողջ լինելը դեռ ապրել չի).

մի ջերմ հայացք,

մի գոլ ժպիտ,

երկու տաք բառ

խնայում ենք,

ասես հետներս ենք տանելու:

Առիթ չկա խռովելու՝

հորինում ենք,

նեղսրտելու պատճառ չկա՝

ստից մի բան

բստրում ենք,

լուն սարքում ուղտ,

մոծակը՝ փիղ,

չեղած տեղից թունավորվում,

թունավորում,

օրվա հերն էլ տեղը-տեղին

անիծում ենք:

Հետո կասենք

էս ի՞նչ եղավ,

էս ո՞նց եղավ,

ինչու՞ եղավ,

ախր ունեինք, չէ՞,

դեռ ունեինք

գերանդու շեղբին չհասած

մի թարթաչափ

կարճ ժամանակ:

25.06.2020

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 8272

Մեկնաբանություններ