Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քրիստոնեական քաղաքակրթությունը կարողանում է վերակառուցել ու պահպանել իր սիմվոլները

Քրիստոնեական քաղաքակրթությունը կարողանում է վերակառուցել ու պահպանել իր սիմվոլները
08.12.2024 | 13:15

Նոտր Դամում առաջին անգամ 1999-ին եմ եղել։ Ասել, որ տպավորած էի տեսածիցս, նշանակում է՝ ոչ մի բան չասել։ Հրաշագեղ տաճար է։

Այսօր վերաբացեցին Նոտր Դամը, որն այրվել էր 2019-ին։ Ընդհանրապես Քրիստոնեական քաղաքակրթությունն այնքանով է յուրահատուկ, որ կարողանում է վերակառուցել ու պահպանել իր սիմվոլները՝ նույնիսկ բարբարոսների կողմից դրանք հիմնահատակ քարուքանդ անելուց հետո։

Շատ գեղեցիկ ու ճաշակով՝ իսկական ֆրանսիական բացման արարողություն է։

Նայում ես սրանց, հետո հիշում ես բոշա էրատոյի գեղի լյուստրեքը հրապարակում ու նողկանքից սիրտդ խառնում է։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 9610

Մեկնաբանություններ