Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Օր 1-ին

Օր 1-ին
03.03.2025 | 09:44

Այսօր Պահքի շրջանի առաջին օրն է։ Միտք եմ դրել, ամեն օր աղոթքս մի կոնկրետ բանի նվիրել։

Այսօրվա աղոթքս մեր երեխաներին եմ նվիրում։

Տե՛ր, աջդ պահիր ազգիս բոլոր մանուկների, մեր երեխաների, Հայոց աշխարհի սերնդի վրա։

Թող ոչ մի ծնողի աչքը այլևս չթացանա, թող երկրում ծնվեն ու մեծանան առողջ բալիկներ։

Եվ թող մենք` ծնողներս նրանցով ուրախանանք, նրանց համար արարենք, աշխատենք, կառուցենք ու պահենք մեր ազգային ավանդույթները, փոխանցենք մեր մշակույթն ու ծաղկող, ապահով երկրում դա լինի, որտեղ կամեցողությունն ու մարդասիրությունն առաջնահերթ կլինեն, իսկ չարն ու սուտը` պախարակելի։

Հոգով հարուստ ու ֆիզիկապես ուժեղ երեխաներ ունենանք, Աստծո կամոք։

Ամե՜ն

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ