Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հեղափոխություն ԱՄՆ –ում, նշանակում է ողջ լիբերալ գլոբալ աշխարհում

Հեղափոխություն ԱՄՆ –ում, նշանակում է ողջ լիբերալ գլոբալ աշխարհում
12.03.2025 | 20:40

Այս ընթացող բանակցությունները հաջողություն կունենա՞ն:

Ո՛չ, չեն ունենա:

Ինչու՞:

Որովհետև Թրամփը բառի ամենաիսկական իմաստով հեղափոխություն է կատարում Ամերիկայում:

Իսկ հեղափոխություն ԱՄՆ –ում, նշանակում է ողջ լիբերալ գլոբալ աշխարհում:

ՈՒ ձեռք է բերել հսկայական հակահեղափոխական թշնամական բանակ:

Թրամփի հակառակորդների համաշխարհային հավաքական բանակը, որպես ԳՇ ունենալով բրիտանական արքունիքը, ամեն կերպ վիժեցնելու է Թրամփի խաղաղարար գործունեությունը բոլոր տեղերում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8077

Մեկնաբանություններ