Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու է՛լ ավելի լկտի

Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու է՛լ ավելի լկտի
13.03.2025 | 07:39

Պատճառները մի քանիսն են.

1) Առանցքային դերակատարներ են դարձել տարիներով զտված, փորձված ու ստուգված կադրեր, որոնք նիկոլական ռեժիմին նվիրված են ուղնուծուծով։

2) Ռեժիմի պարագլուխն արդեն չի թաքցնում Հայաստանը թուրքական հետնախորշ դարձնելու իր ծրագիրը, իսկ այդ պայմաններում ամեն կայծ կարող է վերածվել հրդեհի - մեր ազգի մեջ, ի վերջո, կան նաև արժանապատվությունը, ինքնասիրությունը պահպանած շատ մարդիկ։

3) «Արևմուտքը» լավ թե վատ՝ որոշակի զսպաշապիկի դեր էր կատարում։ Իրականում՝ շա՜ա՜տ վատ ու շա՜ա՜տ թույլ։ Բայց միևնույն է՝ երբեմն ինչ-որ հարցեր էր տալիս ռեժիմի ներկայացուցիչներին։

Հիմա գլուխները խառն է։ Նույնիսկ այդ անարդյունավետ զսպաշապիկն է անէանում։

4) Նիկոլական ռեժիմը պատրաստվում է ընտրությունների։ Փորձելու է հերթով թուլացնել ազդեցիկ ընդդիմադիր ուժերին, իսկ յուրայիններին սանձելու է «կարճ վզափոկով» (на коротком повадке)՝ ցույց տալով «նավը լքածներին» պատժելու օրինակներ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ