Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես»

«Որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես»
22.03.2025 | 08:23

Խոշտանգումների վերաբերյալ լրագրողների հարցերին տիկին ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար։

Նրան լսողի մոտ չի առաջանում տպավորություն, որ տիկին նախարարն ունի այդ քստմնելի պրակտիկայի դեմ պայքարելու մտադրություն։

Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի էլ հասկանում, թե ինչ մեծ սխալ է գործում։ Չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու։ Իսկ «որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես» սկզբունքը բացառություններ չունի։ Եվ հաստատ երբ օրը գա՝ այսօրվա ճեպազրույցն իրեն հիշեցնելու են։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Զուտ խղճիս հանգստության համար հավելեմ, որ եթե ինչ-որ հրաշքով ես սխալված լինեմ նախարարի մտադրությունների հարցում կամ էլ, եթե նա վերանայի իր մոտեցումները, ապա ուրախ կլինեմ այդ մասին տեղեկանալ՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ։

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ