ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ի՞նչ կապ ունի «խաղաղության պայմանագիրը» ՀՀ սահմանադրության հետ

Ի՞նչ կապ ունի «խաղաղության պայմանագիրը» ՀՀ սահմանադրության հետ
26.05.2025 | 12:18

Նիկոլ Փաշինյանը նորից ակնարկում է Սահմանադրության փոփոխության մասին:

Նկատեք, որ մինչև հիմա սահմանադրական հնարավոր փոփոխությունները, որոնք ակնհայտ ադրբեջանական պատվերի շրջանակներում են, ներկայացվում էր բացառապես որպես ներհայաստանյան գործընթաց, իբր՝ «իրական Հայաստան», «Արագածը մեր լեռն ա», «գտնել Ցեղասպանության զոհերի հասցեներն ու կոշիկի ռազմերները» և այլն: Բայց որքան մոտենում ենք 2026 թվականի ընտրական փուլին, այնքան խաղաքարտերը բացվում են:

Իսկ ի՞նչ կապ ունի «խաղաղության պայմանագիրը» ՀՀ սահմանադրության հետ: Յուրաքանչյուր պայմանագիր կարող է չեղարկվել, որոշակի հանգամանքներում անտեսվել, խախտվել կամ թարմացվել: Ի՞նչ է՝ ամեն անգամ պետք է Սահմանադրությո՞ւնը փոխվի: Բա էլ ինչի համար ենք սահմանել, որ բոլոր միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Թե՞ Փաշինյանի համար Սահմանադրությունն իր Երրորդ մասի բնակարանի պատերն են, որի վրա ով ինչ ուզի՝ կխզմզի:

Փոփոխել Սահմանադրությունը միայն այն բանի համար, որ համապատասխանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի դրույթներին, նույնն է, թե ականջները կտրի, քանի որ ակնոցները ցավացնում են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ