ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Երկրի հակառակ կողմը». ողջ Հայաստանն է դարձել այդ կողմը

«Երկրի հակառակ կողմը». ողջ Հայաստանն է դարձել այդ կողմը
26.06.2025 | 10:13

Երբ գիժը գրում է գիրք՝ այն գուցե մնա դարակներում։ Բայց երբ նրան տրվում է երկիր՝ այդ գրքի պիղծ բովանդակությունն սկսում է կյանքի վերածվել։

Այսօր Հայաստանը այլևս պետություն չէ՝ այն դարձրել են մի ծուռ հայելի, ուր ողջ արժեհամակարգը գլխիվայր է շրջվել։

Ճշմարիտը՝ հալածվում է, սուտը՝ պարգևատրվում։

Հերոսը՝ մոռացվում է, դավաճանը՝ փառավորվում։ Քահանան՝ ծաղրվում է ու ձերբակալվում, իսկ դավաճանն ու սրբապիղծը՝ բարձր ամբիոններից քարոզում ու նորաձև կրթում։

Միսաք ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ