Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հավաքում է իրերն ու օգոստափառ վեհությամբ լքում մեզ

Հավաքում է իրերն ու օգոստափառ վեհությամբ լքում մեզ
31.08.2025 | 12:17

Օգոստոսն արեց իր օգոստոսությունը՝ շոգացրեց, բերաններս քաղցրացրեց, երեկոները զովացրեց, մեկ-մեկ օգոստոսյան առատ անձրևներ բերեց ու օգոստոսյան անզուսպ քամիներ, որոտ ու կայծակ, օգոստոսյան աստղազարդ գիշերներ նկարեց, հալացրեց ամեն կոշտ բան, արևով ու ամառով լցրեց ամեն անկյուն, իսկ հիմա հավաքում ա իրերն ու օգոստափառ վեհությամբ լքում մեզ։

Գնաս բարով, օգոստո՛ս։ Մենք կսպասենք քեզ։ Մենք միշտ ենք քեզ սպասում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9984

Մեկնաբանություններ