Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աշխարհի ճանաչումը՝ հիմնված գիտելիքով ու փորձով կառուցված մեթոդի վրա

Աշխարհի ճանաչումը՝ հիմնված գիտելիքով ու փորձով կառուցված մեթոդի վրա
13.09.2025 | 14:37

Ապագան ինչ-որ չափով ճիշտ կանխատեսելու հիմքը հին, նոր ու ընթացիկ փաստերն ու իրադարձությունները հնարավորինս ճիշտ մեկնաբանելն է միասնական սկզբունքների ու դրանց վրա անհակասական տրամաբանությամբ կառուցված եզրակացությունների հիման վրա։

Այս ամենը դինամիկայի մեջ տեսնելու համար էլ անհրաժեշտ է նշված փաստերի ու իրադարձությունների հիման վրա և համաձայն միասնական սկզբունքների, էքստրակտել դրանցից այն կայուն տենդենցները, որոնք հնարավորինս ամբողջական ձևով են արտացոլում գոյապայքարի ու մրցակցության կարևորագույն գծերը, ներառյալ մարդկանց ու մարդկային համակարգերի կենսաբանական, սոցիալական և աշխարհաքաղաքական բնույթի փոխհարաբերությունները բնորոշող հիմնարար բնույթի օրինաչափությունները։

Այս բոլորը միասին, փաստերն ու իրադարձություննրը, սկզբունքներն ու դրանց հիման վրա արվող եզրակացություննրը, դինամիկան ու էքստրակտված օրինաչափությունները միասին միավորվում են մեթոդ հասկացության տեսքով, մի մոտեցում, որը Ռընե Դեկարտի ժամանակներից սկսած ճանաչման պրոցեսի հիմնական գիտակցված միջոցն է՝ հիմնված գիտելիքի վրա։

Այսպիսով, աշխարհի ճանաչումը, այդ թվում նաև մարդկային հասարակության ապագայի հետ կապված կանխատեսումները, հիմնված գիտելիքով ու փորձով կառուցված մեթոդի վրա, առաջընթացի տեսանկյունից լավագույնն են, ի տարբերություն մասնակի փաստերի ու գիտելիքի փշուրների հիման վրա արվող անհիմն եզրակացությունների ու կանխատեսումների հեղեղի, որոնք միայն ապակողմնորոշում են մարդկանց՝ տարերայնորեն, թե նպատակադրված՝ դա արդեն ուրիշ հարց է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ