Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Միայն ապուշը կամ դավաճան ստախոսը կարող է հայտարարել, թե Զանգեզուրի միջանցքը խաղաղություն է բերելու

Միայն ապուշը կամ դավաճան ստախոսը կարող է հայտարարել, թե Զանգեզուրի միջանցքը խաղաղություն է բերելու
17.09.2025 | 13:24

Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար միայն Նախիջեւանում բնակվող ազգականներին այցելելու կամ տուրիստական ուղիների մեջ մտցնելու համար չէ, եւ ոչ էլ նրա դերը սահմանափակվում է թուրանական աշխարհի միասնականությունը ամրագրելով։

Հայտնի է, որ Նախիջեւանի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակումները կրել են սահմանափակ բնույթ եւ կարեւոր պատճառն այն է, որ Նախիջեւանում կա սահմանափակ զորք եւ ծանր տեխնիկա։

Ադրբեջանից Նախիջեւան ներկա ճանապարհներով զրահատեխնիկա ու այլ ծանր զենք տեղափոխելը պրակտիկորեն անհնար է։ Նախիջեւանի օդանավակայանը չի կարող ընդունել ծանր ինքնաթիռներ, Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրա կանգնած են վրացի սահմանապահներ եւ մաքսավորներ, որոնք թույլ չեն տա այս ճանապարհով մեծաքանակ զորք ու զենք տեղափոխելը Թուրքիա, այնուհետեւ՝ Նախիջեւան։ Նույնը վերաբերվում է Վրաստանով եւ Իրանով անցնող ավտոճանապարհներին։

Զանգեզուրի անխոչընդոտ միջանցքը վերջապես Բաքվին կընձեռնի այդ հնարավորությունը։ Ադրբեջանը կտրուկ ավելացնում է իր սպառազինությունը եւ զորքը։ Մյուս տարի ռազմական բյուջեն կազմելու է պետբյուջեի 21%-ը։ Ակնհայտ է, որ այս, ընդ որում՝ ամենաժամանակակից սպառազինության, կարեւոր մասն արդեն հնարավորություն կլինի տեղակայել Նախիջեւանում։ Նույնպես եւ ակնհայտ է, որ Ադրբեջանն այժմ արտաքին սպառնալիքներ չունի եւ զինուժի այս կտրուկ ավելացման նպատակը ոչ թե պաշտպանական է, այլ հարձակողական։ Իր հերթին, Հայաստանի ռազմական ծախսերը ամենապահպանողականն են, նաեւ՝ Հայաստանը 25%-ով կրճատում է իր բանակի թվակազմը;

Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո Ադրբեջանն արդեն ի վիճակի կլինի երկու ճակատով հարձակվել Հայաստանի վրա։

Այնպես, որ Զանգեզուրի միջանցքի թիրախը ոչ թե Սյունիքն է, այլ՝ Երեւանը։

ՈՒ միայն ապուշը կամ դավաճան ստախոսը կարող է հայտարարել, թե այն խաղաղություն է բերելու։

Իսկ շուտով ստիպված կլինեն հայտարարել, որ խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա Ադրբեջանի գավառ։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 5301

Մեկնաբանություններ