Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Երնեկ տղաներին, որ իրենց հողում մնացին

Երնեկ տղաներին, որ իրենց հողում մնացին
23.09.2025 | 12:31

Հինգ տարի չէի կարողանում Նարեկ սարկավագին ՖԲ ընկերներիս ցանկից հանել։ Ընդհանրապես զոհվածների էջերը դժվարությամբ եմ հեռացնում։

Այսօր համարձակվեցի։

Մի լավ լացեցի ու ցանկս էլի քչացավ։

Օր չկա, որ ես տղաներից որևիցե մեկին չհիշեմ։ Բայց ես իրենց բոլորին կյանքի դրվագներով եմ հիշում։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեջս մի բան է փոխվել․ հերքում եմ նրանց մահը։

ՈՒ օր չկա, որ նրանցից որևիցե մեկի հետ չխոսեմ։

Բայց հենց գալիս է, իրենց զոհվելու օրը․․․ ինձ չեմ ներում։ Մի բան գտնում եմ, որ չեմ արել նրանց կյանքերը փրկելու, մեր հողը չհանձնելու համար։ Չնայած... նույնիսկ շրջափակված Արցախ մի քանի անգամ գնացի, որոշ դեպքերում Կարմիր խաչի օգնությամբ հազվադեպ դեղեր կարողացա փոխանցել։

Է՜հ...

Այսօր էլ մի մարդու նախատել էի, որ նիկոլի ձեռք են սեղմում... ինձ վիրավորեց, ասաց բաներ, որ կապ չունեն հետս։ Բայց գիտակցում եմ, որ նման մարդիկ շատ են։ Նեղվելուս պահին Նարեկի նկարը եկավ առաջս ու ես էդ վիրավորող մարդուն ներեցի։ Հիշեցի, երբ նոր-նոր Նարեկը պետք է ամուսնանար, այն ժամանակ իր ապագա կնոջն էի տեսել պատահական մի հոգևորականի հետ հանդիպմանը ... ու հետո Արցախը հիշեցի, Նարեկի քարոզչա-դաստիարակչական խոսքերը, զինվորների հետ հանդիպումները, նրա զոհվելը։

Կարոտս էլի խեղդեց, սկսեցի լացել ու ինքս ինձ տրտնջալ. որ հիմա Հայաստանում մարդիկ էն չեն, ինչ Արցախում։ Մարդկություն կար․․․

Երնեկ տղաներին, որ իրենց հողում մնացին։

Աստված միշտ լուսավոր պահի նրանց հոգիները, իսկ մենք չուրանանք զոհվածներին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7062

Մեկնաբանություններ