Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

«Եթե դուք ունեք Մուրճ, ապա ցանկացած խնդիր ձեզ համար կլինի Մեխ»

«Եթե դուք ունեք Մուրճ, ապա ցանկացած խնդիր ձեզ համար կլինի Մեխ»
15.11.2025 | 12:17

«Եթե դուք ունեք մուրճ, ապա ցանկացած խնդիր ձեզ համար կլինի ՄԵԽ», – ահա այս խոսքերով է սկսվում Նոամ Չոմսկիի «Իշխանության համակարգեր» աշխատանքը։ Աշխատանքն ինքնին հետաքրքիր է հատկապես գլոբալ քաղաքականությամբ, ԱՄՆ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվողների համար։

Չոմսկին հետաքրքիր պատմական ակնարկներ է կատարում և փորձում համեմատականներ տանել:

Բայց գրառման նպատակն առաջին նախադասությունն է, որը իմ խորին համոզմամբ բնութագրում է ժամանակակից, եթե չասեմ մարդկության ամբողջ պատմության քաղաքական փիլիսոփայությունը։ Այն նաև դասական ռեալիզմի մեջ է տեղավորվում, և միջազգային հարաբերությունների բնույթի․ «Ուժը միջազգային հարաբերությունների հիմնարար տարրն է»։

Հանս Մորգենթաուն էլ իր հերթին՝ պնդում էր, որ «Միջազգային քաղաքականությունը, ինչպես և ամբողջ քաղաքականությունը, պայքար է ուժի համար»

Ցանկացած պետություն, որը կարողանում է գեներացնել ՈՒժ՝ ուժ հասկացության բոլոր էլեմենտրներով, այդ պետության համար դադարում են գոյություն ունենալ մահացու խնդիրներ։

Ընդ որում, «փոքր» կամ «մեծ» պետություններ հասկացությունն էլ արդի աշխարհում հիմնովին կերպափոխվել է, և տարածքով կամ միայն բնական պաշարներով չեն բնորոշվում պետության «փոքր» կամ «մեծ» լինելը ուժի տեսանկյունից։ Այս մասով հետաքրքիր և ուսումնասիրության արժանի աշխատանքներ ունի Eduard Abrahamyan-ը։

Եվ ես ուզում եմ, որպեսզի մենք կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին խոսելիս կասեն․ «Եթե դուք ունեք մուրճ, ապա ցանկացած խնդիր ձեզ համար կլինի ՄԵԽ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ