Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Կճոյանը ստում է․ իմ վկայությունը

Կճոյանը ստում է․ իմ վկայությունը
01.12.2025 | 14:19

Մոտ 20-23 տարի է այս դեպքը ուզել եմ հանրայնացնել, բայց լռել եմ, որ չմեղադրեն ինձ սուբյեկտիվության համար։ 2002 թվից ես Արաբկիր համայնքի ընտրված ավագանու անդամ էի, մոտ 1 տարի անց ավագանու նիստի քննարկմանն էր դրված մի շարք սոցիալապես անապահով արաբկիրցիների անշարժ գույքի գույքահարկի պարտքերի զիջման հարցը։

Սովորաբար անապահով քաղաքացիները խնդրում էին զիջել 5000-ից մինչև 50 000 պարտքերը և նախապես ճշտելով իրական կարիքավորների վիճակը մենք բավարարում էինք նրանց խնդրանքը։

Բայց մի օր ապշած մնացի, երբ մեզ ներկայացվեց մեկ միլիոնից ավելի գույքահարկի զիջման դիմում և ու՞մ կողմից․․․

Կճոյանից, որը դիմումում գրել էր, որ Դարաբաղ փողոցի իր շքեղ առանձնատան գույքահարկը չի կարող վճարել, որովհետև սոցիալապես անապահով է․․․

Պատկերացրեք՝ 2000-ական թվականների ցածր գույքահարկի պայմաններում ի՜նչ ճոխ շինություն է եղել, որ մեկ միլիոնի պարտք է հավաքել։

Ավագանու 15 անդամներից միայն ես հակաճառեցի և հրաժարվեցի կողմ քվեարկել զիջմանը, բացատրելով՝ նախ Կճոյանը Աստծո պատգամը խախտելով ստել է, որ սոցիալապես անապահով է։ Եվ երկրորդ՝ նրան զիջելու փոխարեն կարող ենք այդ գումարի չափ զիջել առնվազն

50-ից 100 իրական անապահովների գույքահարկերի պարտքերը։

Բայց, ցավոք, 1 դեմ ձայնը ոչինչ չորոշեց։

Այն ժամանակ այդ փաստը չբարձրաձայնելու և ժողովրդին ամենահուզող խնդրին չանդրադառնալու պատճառի մասին հետգրությամբ։

Արշակ ԱՐԶԻԿՅԱՆ

Հ․Գ․

Ինչպես իմ ՖԲ ընկերներից շատերը գիտեն՝ ես Հայ Կաթողիկե Եկեղեցու հավատացյալ եմ։

Բայց շատերը կվկայեն, որ իմ ՖԲ մուտքից մինչ այս տարվա մայիս ամիսը իմ հիմնական գաղափարը եղել է Հայ Կաթողիկե և Առաքելական եկեղեցիների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։

2018-ի հակաեկեղեցական դեպքերի առաջին իսկ օրից կանգնած եմ եղել Հայ Առաելական եկեղեցու պաշտպանների առաջին շարքերում․ սկսած Սուրբ Աննա Եկեղեցու մոտ ստահակների հավաքից, հաջորդ կիրակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանաների օծման արարողությունը խափանելու ստահակների փորձից, մինչև Սուրբ Էջմիածին նրանց հավանական գրոհը խափանելու մեր հավաքը Էջմիածնում ․ ․ ․ Որտեղ, ի դեպ, երբ Գարեգին Բ կաթողիկոսը մոտեցավ ինձ և օհրնեց, ես նրան ասացի, որ Կաթողիկե եկեղեցին աջակից է իրեն, նա էլ մեղմ սեղմելով ուսս շնորհակալություն հայտնեց։

Այդ պահի տեսագրությունն էլ ունեմ։

Չերկարացնեմ, մի խոսքվ մինչ այս տարի միշտ եղել եմ այդ շարքերում։

Բայց, ցավոք, և՛ ընդհանրապես, ՛ մասնավորապես, այդ պայքարի իմ առաքելական ընկերների կողմից քիչ չեն եղել դեպքերը, որ անհիմն, զրպարտիչ նյութեր են տարածվել Ֆրանցիկոս Պապի հասցեին։

Չնայած բոլոր նյութերին իմ և մեր քահանաների համատեղ հիմնավոր հերքումներին դրանք չեն դադարել՝ անգամ Ֆրանցիսկոս Պապի մահվան և հաջորդ օրերը։

Այնինչ, բոլոր գիտակից մարդիկ շատ լավ գիտեն Ֆրանցիսկոս Պապի հայամետ և Հայ Առաքելական Եկեղեցուն գնահատման ջանքերը։

Չերկարեցնեմ, մի խոսքով մայիս ամսից որոշեցի մի կողմ քաշվել այդ թեմաներից և թողնել, որ յուրաքանչյուրը «տապակվի իր յուղի մեջ»։

Իմ որոշ լավ ՖԲ ընկերներ գուցե զարմացել են, որ նույնիսկ իրենց անհանգստացնող այս թեմաներին իրենց էջերում ես չեմ արձագնքել, բայց միաժամանկ հենց առաջինն իրենք լավ կհասկանան իմ ցավը և իմ անցանկալի պահվածքը հիմա, որը առաջինը հենց ինձ համար է անցանկալի, բայց ոչ իմ մեղքով։

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ

Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան
Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան