Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի կենսաթոշակառուների տնտեսական ակտիվացումը՝ հավելելով․ «63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսվում է»։ Նրա ասածը նիկոլերենից թարգմանած նշանակում է, որ մտադիր է 63-ից բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Դա մինչև ԱԺ առաջիկա ընտրությունները չի արվի, սակայն, եթե Փաշինյանը ընտրությունների արդյունքներով մնաց իշխանություն, սպասեք կենսաթոշակի անցնելու տարիքային շեմի բարձրացման։
Ոսկան Սարգսյան