Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լուծարվեց բոլորի համաձայնությամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լուծարվեց բոլորի համաձայնությամբ
05.12.2025 | 13:04

ՈՒ դա եղավ ոչ թե նրա համար, որ Արցախի հարց չկա այլևս, ուստի և Մինսկի խմբի կարիքը չկա, այլ որ ԵԱՀԿ այլևս չկա:

Ցավոք, Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով ու Ալիևի վեցնոցի իշխանությունը Հայաստանում բետոնելով՝ կարող են Ռուսաստանին դուրս մղել Կովկասից: ՈՒստի Մինսկի խմբի կարիքը չունեն: Եվ, կրկին ցավոք, Ռուսաստանում կարծում են՝ իրենք այնքան ուժեղ են, որ երբ ցանկանան, Արցախի հարցը կվերաբացեն, բայց իրենց՝ միակ մոդերատորի կարգավիճակով: ՈՒստի Ռուսաստանին նույնպես Մինսկի խումբը պետք չէ:

Աշխարհում շատ բան է փոխվել, և առաջին հերթին՝ ուժերի հարաբերակցությունը:

Ոստիկանական գործառույթներով մեկ գերտերության աշխարհն այլևս չկա: Նաև վաղուց չկա երկու գերտերություններով բալանսի աշխարհը:

Պետք է սովորել ապրել աշխարհում, որը վերադառնում է 19-րդ դարի կեսերի դասական եվրոպական իմպերիաների ժամանակների տրամաբանությանն ու մոդելին:

Իսկ մինչ այդ բոլորը պետք է համակ ուշադրությամբ հետևեն, թե ինչպես է հայ ժողի անունից Հայաստանի գաուլայտեր նշանակված Ալիևի վեցնոցը փորձում դեմոնտաժել Հայկական հարցն ու հայ ազգն ընդհանրապես:

Ի վերջո, պետք է առերեսվել իրականությանն ու արձանագրել, որ վերջին 7 տարիներին Հայաստանում ծնված ու ներհայկական միջավայրում գեներացված լավ, թե վատ, իրատեսական, թե անիրատեսական, բայց միակ, կրկնում եմ՝ միակ օրակարգը վեցնոցի իմպիչմենտն է, որին անվանարկողներն ու սաբոտաժ անող «ընդդիմադիրները» ոչ միայն սեփական հայկական օրակարգը չունեն, այլև արտասահմանյան օրակարգերի ուղիղ սպասարկողներն են:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ