Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Թշնամու հերթական ծուղակը մեր բանակի դեմ, հերթական դավադրությունը հայ ազգի դեմ

Թշնամու հերթական ծուղակը մեր բանակի դեմ, հերթական դավադրությունը հայ ազգի դեմ
06.12.2025 | 12:10

Սիրելի հայրենակիցներ, ձեզ տեղեկացնում եմ, որ բանակում զինվորների ծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի դարձնելու ծրագիրը իրականում Ալիևի պահանջն է, ինչն այսօր այլ ձևակերպումների տակ ՔՊ-ականները փորձում են ներկայացնել ձեզ։ Պարզ հարց եմ տալիս՝ եթե մեր թշնամի Ադրբեջանը, ունենալով 10 միլիոն բնակչություն, պահպանում է 2 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ապա ինչու՞ են այս անձինք փորձում համոզել ձեզ, որ 1.5 տարին ճիշտ է։

Հասկանալի է, որ շատերի համար, որպես ծնող կամ զինվոր, այս փոփոխությունը կարող է հաճելի թվալ, բայց երկրի ընդհանուր անվտանգության համար դա շատ բացասական հետևանքներ կունենա։ Սահմանների պաշտպանությունն ավելի կդժվարանա, ՊՆ ամբողջ գրաֆիկը կխախտվի, և հենց սա է թշնամու նպատակը։

Ես դիմում եմ բանակում ծառայող զինվորներին, զորամասերի հրամանատարներին, գումարտակների և վաշտերի հրամանատարներին․ թույլ մի տվեք, որ այդ դավադիր օրենքն ընդունվի։ Դուք ավելի լավ գիտեք, թե ինչ ծանր իրավիճակում եք հայտնվելու։ Վաղը բոլոր դժվարությունները ձեր ուսերին են լինելու․ չեք կարողանալու համալրել դիրքերը, դա ուղղակի անհնար է լինելու, հատկապես երբ մեր սահմանները մեծացել են Ադրբեջանի հետ։

Սա թշնամու հերթական ծուղակն է մեր բանակի դեմ, հերթական դավադրությունը՝ Հայ ազգի դեմ։

Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ․

Ինչ մնում է թե իրենք կամավորներով, պայմանագրայիններով կլրացնեն այդ տեղը, սուտ է։

Մի պահ փորձեք 10 միլիոն ազգին և 3 միլիոնին համեմատել, Ձեզ թվում է Ադրբեջանում գումարով ծառայողներ, վարձկաններ չկա՞ն։ Այն էլ ինչքա՜ն կան։ Ձեզ տանում են ինքնասպանության։

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ