Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Ի՞նչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»

Ի՞նչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»
30.01.2026 | 12:44

Դրանց անվանենք պայմանական ՔՊ:

Պայմանական ՔՊ-ն հասկանում է, որ իրենք վերարտադրվելու համար ունեն երկու տարբերակ.

1. Հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն վերարտադրվելու շանս կարող է ստանալ,

2. «Բոլորից զզվել ենք» էլեկտորատի ձայների մի մասը, եթե, այնուամենայնիվ, մասնակցեն ընտրություններին, հետագայում գումարվի ՔՊ-ին:

Այս ընթացքում նման պրոքսի նախաձեռնություններ պետք է գեներացվեն: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է՝ «Բոլորին Դեմ եմ» անվանումով, արհեստական տրամաբանությամբ:

2018 թվականից այս կողմ «Կայուն Մեծամասնության» հոդվածը չի գործել, որովհետև ՔՊ-ն ընտրությունների արդյունքում է այդ կայուն մեծամասնությունն ստացել: Այսինքն, 2018-ից ի վեր, այդ մեխանիզմը որևէ ազդեցություն չի ունեցել: Դա չէ մեր այսօրվա վիճակի պատճառը: Մյուս թեզը, որ ընտրական շեմը իջեցնել 1 տոկոսի, անիմաստ պահանջ է, որի մասին խոսելն ավելորդ է: Այսինքն, բացարձակապես բացակայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների որևէ լուծման ակնարկ: Գործ ունենք ապաքաղաքական, ոչ այժմեական, անտրամաբանական նախաձեռնության հետ:

Սակայն, այդ նախընտրական «ծրագրի» ամբողջ իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, ԱԺ անցած որևէ ուժ, եթե համաձայնվի այդ պահանջներին, նրա հետ կոալիցիա կկազմեն, եթե իրենց հնարավոր ձայների պահանջն առաջանա: Ինչը կխանգարի պայմանական ՔՊ-ին այդ անիմաստ պահանջներն ընդունել ու վերարտադրվել, եթե նման տարբերակ ստեղծվի, բնականաբար՝ ոչինչ:

Ի դեպ, 2018-ի նմանատիպ մի ծրագիր, ավելի հիմնավոր ու լուրջ, այդ նախաձեռնողներից մի մասը ներկայացրել էր Փաշինյանին ու, չնայած արված հավաստիացումներին, չի իրականացվել, ավելին, առաջարկի մի հատվածը օգտագործվել է գռեհկացված ու այլասերված եղանակով: Փաստորեն, նույն «ֆիլմի» կրկնօրինակն են փորձում իրականացնել, սակայն արդեն` անիմաստ սցենարով:

Մանիպուլյացիան չափազանց պարզունակ է, սակայն որքան պարզունակ, այնքան որոշ մարդկանց համար գրավիչ ու «հասկանալի»:

Նման պրոքսի նախաձեռնություններ, մոտ ժամանակները, ևս կլինեն:

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ