ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.02.2026 | 22:00
Ո՜վ անհասանելի Բարձունք,
Բոլոր հավատացյալների ապավեն,
Հիշի՛ր նրանց, ովքեր դժվարությունների մեջ են, որպեսզի իրենց նեղությունները դառնան աստվածային զորության աղբյուր, որ նրանք գտնեն մխիթարություն Քո անսահման սիրո մեջ ու նրանց հոգիները խաղաղվեն սրտի ներքին լույսով։
Անավարտ և անսուտ սիրով միշտ փառաբանում ենք Քեզ, Տեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
Դիտվել է՝ 4762

Մեկնաբանություններ