«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Ամերիկյան բժիշկը Թուրքիայում. պատերազմի և խաղաղության միջև»

«Ամերիկյան բժիշկը Թուրքիայում. պատերազմի և խաղաղության միջև»
03.05.2026 | 12:44

Լուսանկարում ամերիկացի միսիոներ ամուսիններն են՝ Էլիզաբեթ Բերոուզ Աշերը և բժիշկ-միսիոներ Կլերենս Դուգլաս Աշերը, ինչպես նաև նրանց տունը Վանում, որը նույնպես հերոսամարտի ընթացքում հոսպիտալ էր դարձել: Կլերենս Դուգլաս Աշերը Հայոց ցեղասպանության ականատես է եղել։ Հայ ժողովրդի հանդեպ թուրքական իշխանությունների կատարած քայլերը որակել է որպես «համակարգված և խոշորածավալ կոտորած»։

Էլիզաբեթ Աշերը դասավանդում էր Վանի աղջիկների դպրոցում՝ զբաղեցնում էր դպրոցի երաժշտական բաժնի ղեկավարի պաշտոնը, և նրա միջնորդությամբ օթևան էր տրվում բազմաթիվ հայ որբ մանուկներին և այրի կանանց: Նա նաև հոգում էր, որ նրանք արհեստներ սովորելու հնարավորություն ունենան: Կլերենս Աշերը աշխատում էր Վանի ամերիկյան միսիայում որպես բժիշկ, և բացի իր աշխատատեղից՝ Վան քաղաքից, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մշտապես այցելում էր նաև երկրամասի գյուղեր:

Երբ սկսվում է Վանի 1915-ի ապրիլյան հերոսամարտը՝ Աշեր ամուսինները Վանում էին: Նրանք հսկայական օգնություն ցուցաբերեցին Վանի գաղթական հայերին՝ բազմաթիվ ընտանիքների ապաստան տալով և բուժօգնություն ցուցաբերելով իրենց տանը։ Վանի պաշտպանների հետ հավասարապես Աշեր ամուսինները տարան քաղաքի պաշարման բոլոր զրկնանքները՝ իրենց տունը դարձնելով հոսպիտալ: Այդ օրերին Էլիզաբեթն իր անձնական օրագրում գրի էր առնում ամենօրյա դիպվածների մասին, որը հետագայում հրատարակում է նրա հայրը՝ Ջոն Օտիս Բերոուզը, «Արարատի երկրում» վերնագիրը կրող գրքում։

Էլիզաբեթն իր դժվար առաքելության ընթացքում հիվանդանում է բծավոր տիֆով, որը բռնկվել և արագորեն տարածվել էր գաղթականների շրջանում։ Նա մահանում է 1915-ի հուլիսին և թաղվում Վանում։ Կլերենս Աշերը հետագայում հրատարակում է «Ամերիկյան բժիշկը Թուրքիայում. պատերազմի և խաղաղության միջև» հուշագրական աշխատությունը, որը մինչ օրս համարվում է Հայոց ցեղասպանության առավել մանրամասն գրված վկայություններից մեկը։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10051

Մեկնաբանություններ