«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Չլինեին «նախկինները»՝ այս իշխանությունը նույնիսկ 4 տարի չէր ձգի

Չլինեին «նախկինները»՝ այս իշխանությունը նույնիսկ 4 տարի չէր ձգի
25.08.2026 | 15:28

«Նախկինների» ձերբակալությունները խոսում են այն մասին, որ իշխանությունը շատ ծանր իրավիճակում է: 2018-ին իշխանության բերված խմբի գլխավոր հենարանը հենց «նախկիններն» են. ընտրություններում հաղթանակները «նախկինների» շնորհիվ են, բանակում զոհեր կան, ասում են՝ նախկինում ավելի շատ էր զոհերի թիվը, կոռուպցիա՞ կա, ասում են՝ նախկինում ավելի մեծ կոռուպցիա կար, նախկինները ունիվերսալ կախարդական փայտիկ են:

Դա էր պատճառը, որ 8 տարի այդպես էլ «նախկինները» պատասխանատվության չենթարկվեցին:

Ի դեպ, սրանց տրամաբանությամբ, «նախկինը» սկիզբ է առնում 1998-2000 թվականներից, կարծես դրանից առաջ՝ ԼՏՊ-ի Հայաստանում, ամեն ինչ իդեալական էր:

Դե պարզ է, այս իշխանության գլխավոր հրամանատարը հենց ԼՏՊ-ն է, նրա հավատարիմ մարդիկ են կարևոր օղակներում, նրա առաջնորդությամբ է Հայաստանը դառնում հրեական պրոտեկտորատ, գաղութ...

Իսկ անուղեղ ամբոխներին քարոզում են, իբր թուրքերն ու Թուրքիան են այս իշխանության հովանավորները:

Այնինչ, թուրքերը այս ամենում ոչ մի դեր չունեն:

Բայց ֆորմուլան շատ պարզ է, չկան «նախկինները», շատ արագ չեն լինի նաև ներկաները, որովհետև առանց նախկինների այս իշխանությունը մնում է օդում: Չլինեին «նախկինները»՝ այս իշխանությունը նույնիսկ 4 տարի չէր ձգի:

ԱՄՆ-ում սկսվել է Կոնգրեսի նախընտրական մրցավազքը, ընտրությունները նոյեմբերի 3-ին են: Թրամփիզմի օրերը հաշված են, աշխարհը դուրս է գալու այս մղձավանջից:

Հայաստանում մեծ ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենալու: Հայկական смута-ն ինքն իրեն չի վերանալու, այս սմուտային մասնակից են դարձրել հասարակության յուրաքանչյուր անդամի, միմյանց դեմ են լարել, բոլորն՝ ընդդեմ բոլորի: Սա է ռեալ իրավիճակը, որի տակ կուտակվել են ահռելի խնդիրներ, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնց լուծումը այս քաղաքական էլիտայի խելքի բանը չէ:

Բայց միևնույն է, վաղ թե ուշ ցանկացած սմուտա վերջանում է, պահպանեք մարդկային դեմքը, այս օրերի հերոսներին պատմությունը դեռ 100 տարի հիշելու է՝ հայոյանքներով...

Չարությունը ավելի մեծ չարություն է ծնում՝ հիշեք դա:

Արա Արայան

Դիտվել է՝ 4927

Մեկնաբանություններ