«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Եվրոպական արժեքների» մասին հնչող հայտարարություններն ու մեր իրականությունը

«Եվրոպական արժեքների» մասին հնչող հայտարարություններն ու մեր իրականությունը
12.09.2026 | 13:40

Պետք է մի պարզ բան հասկանալ. եթե նույնիսկ իշխանությունը սկսի փողոցներում զանգվածաբար գնդակահարել իր պրոթուրքական քաղաքականությանը դեմ արտահայտվող հայերին, այսպես կոչված, «միջազգային հանրությունը» կարող է նույնիսկ չնկատել և Փաշինյանի իշխանության հասցեին ոչ մի քննադատական ծպտուն չարտաբերել։

Նայեք այն մարդկանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում կամ տնային կալանքի տակ։ Իրո՞ք կարծում եք, որ Եվրոպան, որն ինչ-ինչ պատճառներով իրեն անվանում է «ժողովրդավարության և մարդու իրավունքների օրրան», նույնիսկ աչքի պոչով չի նկատում այն բռնապետական աբսուրդը, որին մենք Հայաստանում ամեն օր ականատես ենք լինում։

Ո՛չ ԵՄ-ը, ո՛չ ԱՄՆ-ը անգամ մատը մատին չեն խփի՝ Հայաստանում, այսպես կոչված, «մարդու իրավունքները» պաշտպանելու համար։

Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են։ Այլ այն պատճառով, որ առաջին հերթին նրանք պաշտպանում են իրենց շահերը։

Իսկ այսօր, դատելով ամեն ինչից, նրանց շահերից է բխում Փաշինյանի ցանկացած — ընդգծում եմ՝ ՑԱՆԿԱՑԱԾ հակահայկական նախաձեռնության պաշտպանությունը։

Որովհետև Փաշինյանը ստանում է իր իսկ իշխանության պաշտպանությունը, իսկ նրանք Փաշինյանից ստանում են մեր երկիրը՝ առանց չափազանցության։

Հենց սա էլ պետք է հասկանալ, նախքան հերթական անգամ «ժողովրդավարության», «եվրոպական արժեքների» և «մարդու իրավունքների պաշտպանության» մասին հնչող ոգևորիչ հայտարարություններին հավատալը։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 5021

Մեկնաբանություններ