«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Կենսատարածքի կորուստը. ինչո՞ւ հայրենիքը չդարձավ սեփականություն

Կենսատարածքի կորուստը. ինչո՞ւ հայրենիքը չդարձավ սեփականություն
26.09.2026 | 11:55

Աշխարհի ժողովուրդներն իրենց զարգացման տարբեր փուլերում մտածում են սեփական կենսատարածքն ընդլայնելու մասին։ Ընդ որում՝ զարգացման ամեն մի մակարդակի հետ կենսատարածքի նոր սահմաններ են գծում, իսկ հայերս անընդհատ փոքրացնում ենք մեր կենսատարածքը։
Սեփական տան տարածքը կմեծացնենք պետական հողերի հաշվին, հարևանի հաշվին, հարկ եղած դեպքում իրար վրա կկրակենք, բայց երբ խոսքը ազգային-պետական կենսատարածքի ընդլայնման մասին է, բոլորը պատրաստ են զիջել, նահանջել, միայն թե իրենք ոչ մի ջանք չթափեն։
Վստահաբար, սա գալիս է խորհրդային մտածողությունից։ Երբ պետությունը ունեզրկում էր մարդկանց, առգրավում նրանց տոհմական հողերը, մարդիկ աստիճանաբար սկսեցին պետությունն ընկալել որպես զավթիչ, որից կարելի է գողանալ։ Նույն մտածողությունը շարունակվեց հետխորհրդային տարիներին։ Երկրի իշխանություններն էլ ամեն ինչ արեցին, որպեսզի մարդիկ ատեն պետականը և տան պատերից դուրս ամեն ինչ ընկալեն որպես օտար։
Սեփականատիրոջ զգացում չձևավորվեց, ու մարդիկ սկսեցին ատել իրենց տան պատերից դուրս գտնվող ամեն ինչ։ Ու նույն մարդիկ հանգիստ պատրաստ էին զիջել։
Հասարակությունը կփոխվի, երբ պետությունն ու պետականությունը դիտարկի որպես իր սեփականությունը, իր հարազատը. խոսքերով չէ՝ իրական, շոշափելի։
Պարզ օրինակ ասեմ. եթե Հայաստանի բոլոր քաղաքացիներն Արցախում ունենային սեփականություն, եթե պետությունն այնպես աներ, որ ամեն մի հայ Արցախում ներդրումներ կատարեր, այդ պարագայում Արցախի հետ չէր լինի այն, ինչ եղավ։ Շատերն իրենց ունեցվածքը պաշտպանելու համար ավելին կանեին, քան իրենց ընկալմամբ վերացական արժեքների համար, քանզի նրանց համար անգամ հայրենիքն է վերացական արժեք։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ