«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Մշակութային վանդալիզմ և ազգային անտարբերություն. ո՞ւր է տանում հիշողության կորուստը

Մշակութային վանդալիզմ և ազգային անտարբերություն. ո՞ւր է տանում հիշողության կորուստը
30.09.2026 | 10:54

Ամենադաժան ու ծանր կորուստը անվերականգնելի ու անվերադարձ արժեքների կորուստն է։ Ազգերի ու ժողովուրդների համար դա թերևս մարդկային կյանքերի կորուստն ու պատմամշակութային արժեքների ոչնչացումն է։ Դա մեր հիշողության, հավատքի, տվյալ տարածքում հայի ու հայկականության հետքերի, նրա ինքնության կորուստն է. դարերով ձևավորված մեր ավանդույթների, ճարտարապետության, մշակութային ձեռքբերումների կործանումը, որոնք իրենց մեջ կրում են դարերի խորքից եկող պատմության ողջ ծալքերը՝ մեր պայքարը, տառապանքները, զրկանքները, արվեստը, տաղանդն ու հուշերը՝ վկայելով մեր մշակութային առանձնահատկությունների մասին։
Իսկ մենք, ցավալիորեն ու անարժանապատվորեն, հաշտվում ենք այդ ամենի հետ և դեռ խաղաղության հույսեր ենք կապում մի պետության ու ազգի հետ, որն ընդունակ է նմանօրինակ վանդալիզմի, մշակութային կոթողների, տարիներով ստեղծված օջախների ու գերեզմանների պղծման։ Արևմտյան Հայաստանը հայաթափեցին ու ոչնչացրին, Նախիջևանը հայաթափեցին ու ոչնչացրին, հիմա էլ Արցախի՝ հայ ժողովրդի մշակույթի այդ արժեքավոր ու յուրօրինակ մասն են պղծում։
Էլ ինչպե՞ս, էլ ինչո՞վ պիտի ներկայանանք աշխարհին ու օտարներին հպարտությամբ. ինչպե՞ս պատմենք ու հպարտանանք, թե ով ենք եղել մենք և ինչ ենք ստեղծել, եթե մեր անցյալին, մեր պատմությանը, մեր անգնահատելի մշակութային ժառանգությանն ու հողին տեր չենք կանգնում, ձայն չենք բարձրացնում, սիրելի՜ ժողովուրդ։ Չէ՞ որ ոչնչացվող մշակութային այդ արժեքներն անկրկնելի են, անվերականգնելի, անգնահատելի ու եզակի։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ