«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Կարգախոսներ, որոնցից պետք է վախենալ

Կարգախոսներ, որոնցից պետք է վախենալ
11.10.2026 | 10:12

Ամենայն անկեղծությամբ՝ ես ավելի շատ վախենում եմ «Երևանը չի դառնա Էրիվան», «Սյունիքը միշտ կմնա Հայաստան», «Տավուշից ոչ մի թիզ» կամ «Աղավնոն երբեք չենք հանձնելու» կարգի կարգախոսներից։ Վախենում եմ, որովհետև դրանց նախորդած բոլոր նմանակների ճիշտ հակառակն է եղել՝ սկսած «Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «Հաղթելու ենք» կամ «Նիկոլն անգործ է մնալու»։
Հայրենիք չհանձնողը, իրական գործ անողը ատամները կրճտացնելով լռելյայն իր գործն է անում։ Նա նմանատիպ դատարկ հայտարարություններով ենթագիտակցության մեջ արդեն իսկ կասկածի ու քննարկման կնիք չի դնում այն սրբությունների վրա, որոնք մեզ համար պետք է լինեին բացարձակապես անքննարկելի։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 6716

Մեկնաբանություններ