Կառավարության նիստում հավանություն է տրվել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրինագծին։ Օրենքի նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցելու քվեարկություններին՝ առանց խորհրդարանում ֆիզիկապես ներկա լինելու։
ՔՊ-ական իշխանության համար ոչ մի սկզբունք չկա, օրենքը գերամաստի ճիպոտի նման ոնց ուզում, ծռում են, ոնց իրենց նեղ շահերին հարմար է։ Արտերկրում սովորող, աշխատող, բուժվող կամ այլ գործով գտնվող ՀՀ քաղաքացիներին, եթե վերջին 2 տարվա մեջ նրանք առնվազն 1 տարին չեն բնակվել, գտնվել ՀՀ-ում, զրկել են ընտրելու սահմանադրական իրավունքից; Հիմա գործուղումների մեկնող պատգամավորների համար հնար են փնտրում, որ նրանք, արտերկրում պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով, կարողանան քվեարկել, ՔՊ-ական օրինագծերն անցկացնել։
Ոսկան Սարգսյան