ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը

Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը
23.11.2026 | 23:11

Հայտարարություն

«Միասնության թևեր» կուսակցությունը համարում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ, և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը։
Մենք չենք ընդունելու իշխանության պարտադրած օրակարգը և չենք լեգիտիմացնելու հանրաքվեի գործընթացը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը և այն ընդունելի դարձնել։ Նրա պաշտոնից հեռանալը չի կարող լինել գին, որով Հայաստանը վճարում է թշնամական երկրի պահանջը կատարելու համար։
Հրաժարականի հարցը և Սահմանադրության փոփոխությունը տարբեր հարցեր են և չեն կարող դրվել միևնույն նժարի վրա։
Այսօրվա իշխանությունների կազմակերպած որևէ հանրաքվե անընդունելի է։
Անընդունելի է նաև հանրային խոր բևեռացման պայմաններում պետության սահմանադրական հիմքը վերաշարադրելու ցանկացած նախաձեռնություն, քանի որ պետականության հիմքերը չեն կարող վերանայվել մի իշխանության վերահսկողության ներքո, որը հանրությանը բաժանում է «խաղաղության կողմնակիցների» և «խոչընդոտողների»։
Գործող իշխանության հետ միայն մեկ հարց կարող է քննարկվել․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որը կարող է դառնալ պետականության պահպանման ու վերականգնման մեկնարկային կետ։

«Միասնության թևեր» կուսակցություն
Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ