Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կյանքը հնարավոր չի մաքրել, ինչպես խցանված խողովակն են մաքրում

Կյանքը հնարավոր չի մաքրել, ինչպես խցանված խողովակն են մաքրում
29.09.2024 | 12:41

Եթե առավոտը ժամը վեցի կողմերը բաց պատուհանից լսում ես կանգառին մոտեցող առաջին ավտոբուսի ձայնը, նշանակում ա՝ գիշերը չես մեռել։ Առավոտ շուտ ուղեղը մաքուր ա, եթե, իհարկե, գիշերը քնել ես։ Դու քեզնից մի քիչ շուտ ես արթնանում՝ արթնացել ես, բայց երեկվա դու-ն դեռ չի արթնացել՝ իր հոգսերով, վախերով, վշտերով, ու թվում ա, թե նոր ես ծնվել։

Հետո՝ առաջին ծխախոտը վառելիս, աչքդ ընկնում ա լիքը մոխրամանին, ու հիշում ես, որ դժվար ես քնել։ Դրանից ուղեղդ թեթևակի ցնցում ա ապրում ա ու սկսում ա լիցքավորվել քո անխուսափելի պարունակությամբ՝ անուն-ազգանուն, տարիք, քաշ, հետո ուղեղիդ մութ ծերպերից դուրս են սողոսկում հոգսերը, վիրավորանքները, հուսահատությունները, ու դու դառնում ես երեկվա շարունակությունը։

Ու հասկանում ես՝ էն, որ քիչ առաջ քեզ թվում էր, թե կյանքը սկսվում ա, խաբկանք էր, ոչ մի բան էլ չի սկսվում, կյանքը շարունակվում ա երեկ կիսատ թողած տեղից։

Կյանքը հնարավոր չի մաքրել, ինչպես խցանված խողովակն են մաքրում։ Տարիների ընթացքում վերքերից ու կոշտուկներից գոյացած կարծր նստվածքը հաստ շերտով նստում ա կյանքի պատերին, ու գալիս ա ժամանակ, երբ դու մի կերպ սողոսկում ես համարյա խցանված խողովակի նեղ անցքով․ դեպի ու՞ր՝ ինքդ էլ չգիտես։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 14124

Մեկնաբանություններ