Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ժամանակը հետ չի պտտվում

Ժամանակը հետ չի պտտվում
11.12.2024 | 10:52

Մի օր մայրը հեռանում ա՝ զարմանալի, տարօրինակ բան, քեզ մենակ ա թողնում ու գնում ա՝ առողջ լինես, թե հիվանդ, ուրախ, թե տխուր, հարուստ, թե կարիքի մեջ, չի նայում, պարզապես գնում ա ու էլ չի գալիս։ Դա նրան նման չի, կյանքում տենց բան չի արել, միշտ կողքիդ ա եղել, միշտ օգնել ա, սփոփել, բայց մի անգամ, կյանքում ընդամենը մի անգամ գնում ա ու էլ չի գալիս։

Ու էդ ժամանակ ես միայն հասկանում, թե ինչքան որբ ես՝ ինքնուրույն, կայացած, տնավորված որբ, քո ապահով տանը նստած, բայց բացարձակապես անպաշտպան մնացած որբ, կերած-խմած, բայց միշտ ծարավ որբ։ Էդ ժամանակ ես հասկանում, որ որբանալը ոչ թե սոված ու անտուն մնալն ա, այլ սիրտդ ճմլող էն գիտակցությունը, որ մորդ չես տվել էն, ինչ կարող էիր տալ։

Ուզում ես քո որբացած մատներով բռնել ժամանակը ու հետ պտտել, վերադառնալ ու քո կարոտի վերմակով ծածկել մորդ, որ չմրսի, ու համբուրել բոլոր էն համբույրները, որ չես համբուրել, ժպտալ բոլոր էն ժպիտները, որ չես ժպտացել, մաքրել բոլոր էն արցունքները, որ նա թաքցրել ա քեզնից՝ շուրթերով մեկ-մեկ հավաքել էդ մարգարիտներն ու թողնել, որ քնի։ Իսկ դու կնստես կողքն ու կնայես նրան, կնայես ու կարոտդ կառնես։

Բայց ժամանակը հետ չի պտտվում, հետ չի պտտվում էդ անտերը․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9663

Մեկնաբանություններ