Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ անհասկանալի տնտեսական ճնշում է գործադրում։ Մի քանի օր է, ինչ Ռուսաստանի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայության «Ռոսսելխոզնադզորը» դադարեցրել է հայկական իշխանի ներկրումը։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը փորձում է «ուտել» հայկական իշխանի գլուխը։
Հաշված օրեր են մնացել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ներկա դրությամբ շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն ցուցահանդեսին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սկսել է աշխատել օրենսդրական նոր փաթեթի վրա, որի դրույթներով կառաջարկվի սահմանափակել անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության ենթարկված տնտեսԱվարողների մուտքը գնումների ոլորտ:
ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց կենտրոնների հզորացումը Հայաստանում` ձեռներեցության զարգացման և աջակցության ցուցաբերման շնորհիվ» ծրագրի և Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում այսօր անցկացվեց հանրապետության 10 մարզերի կին ֆերմերների արտադրած գյուղմթերքների ցուցահանդես - վաճառք:
«Իրատես de facto»-ն ԱՄԷ-ի մայրաքաղաքում` Աբու Դաբիում, բացում է իր թղթակցական կետը` լրագրող ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ղեկավարությամբ։ Ներկայացնում ենք նրա առաջին հրապարակումը Աբու Դաբիի ձկան շուկայից։
Այս տարի տնտեսական աճը կկազմի 7 %, հավաստիացրեց կառավարությունը։ Այլ կերպ ասած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գծած նշաձողին կառավարությունը փորձում է հասնել։
Սեպտեմբերի երկրորդ կեսից հանրապետության շուկաներում վաճառվող գյուղատնտեսական մթերքների գները, կախված սեզոնայնության գործոնից, որոշակի փոփոխություն են կրել:
Հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող 38 ընկերություն սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերել է 18331 տոննա համախառն պտուղ (ծիրան, դեղձ, խնձոր, բալ, կեռաս) և 25494,5 տոննա բանջարեղեն, որի մեջ հիմնականում գերակշռում է պոմիդորը (23399,0 տ):
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը նախատեսվածից մեկ ժամ ավելի տևեց։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...