-
28.07.2016|
08:52
Անցած գիշեր հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանին` Պավել Մանուկյանի որդուն, տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ:
-
28.07.2016|
08:51
«Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է ՀՀ քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռեր ապստամբների պահանջներին»:
-
28.07.2016|
08:36
Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից:
-
27.07.2016|
20:34
Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
-
27.07.2016|
20:30
«Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, այդ դեպքով կատարվում է քննություն: Մյուս բոլոր 63-ը ազատ են արձակված», - «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից:
-
27.07.2016|
11:54
Ինչպե՞ս և որտեղ անցկացնել հանգիստը: Ինչո՞ւ են երբեմն հանգստի մեկնողները դժգոհում առողջական խնդիրներից, վատ ինքնազգացողությունից: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ակադեմիկոս, ֆիզիոթերապևտ-մանուալիստ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
-
27.07.2016|
10:55
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվում:
-
27.07.2016|
09:23
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել:
-
27.07.2016|
09:22
Ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև մեկ ոստիկան։
-
27.07.2016|
09:20
«Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: