-
11.05.2016|
23:38
ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագիրը փախստականների վերաբերյալ մեքենայություն է՝ ասել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարի պաշտոնակատար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն «Սորե» ռադիոկայանին տված հարցազրույցում:
-
11.05.2016|
23:37
Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ասաց, թե նախագահն արդեն հայտարարել է, թե ինչ պայմաններում պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը:
-
11.05.2016|
23:34
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի ԽՎ պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:
-
11.05.2016|
23:30
Մայիսի 15-ին Նեապոլի Կարաչոլո լողափին կայանալու է պիցցայի փառատոն և պատրաստվելու է աշխարհի ամենաերկար պիցցան՝ 2 կմ 40 սմ երկարությամբ:
-
11.05.2016|
23:27
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի, ավարտվեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։ Մասնակիցները, որոնց ձեռքին՝ «Ես Կարոն եմ», «Ստոպ ռասիզմին» եռալեզու ցուցանակներն էին, նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ։
-
11.05.2016|
14:42
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը: Այս մասին այսօր տեղեկացրել են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
-
10.05.2016|
23:13
Որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի կենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին:
-
10.05.2016|
17:24
Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող ևս մեկ վիրավոր է այսօր դուրս գրվել հիվանդանոցից:
-
10.05.2016|
12:35
The New York Times-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղին՝ հրապարակելով լուսանկարչուհի Անահիտ Հայրապետյանի աշխատանքները:
-
10.05.2016|
12:28
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը»՝ պանամական օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերը: