Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 
  • Բազմամարդ բողոքի ցույց նախագահի նստավայրի դիմաց

    Բազմամարդ բողոքի ցույց նախագահի նստավայրի դիմաց

    15.01.2015| 12:30
    ՀՀ նախագահի նստավայրի առջև բազմամարդ բողոքի ցույց է եղել. ցուցարարները պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրու ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին փոխանցելու ուղղությամբ։ Տասնյակ ոստիկաններ պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել մայթը՝ բողոքի ակցիան շարունակելու համար։
  • Գյումրեցի ցուցարարները վերջնաժամկետ տվեցին դատախազությանը

    Գյումրեցի ցուցարարները վերջնաժամկետ տվեցին դատախազությանը

    15.01.2015| 12:29
    Գյումրու 102-րդ ռազմաբազայի շրջակայքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու եկած Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո, վկայակոչելով գլխավոր դատախազին, նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի ճակատագրի վերաբերյալ խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։
  • Ռուսական մամուլը՝ Գյումրու միջադեպի մասին

    Ռուսական մամուլը՝ Գյումրու միջադեպի մասին

    15.01.2015| 12:24
    «Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է. «Եթե դատարանը մեղավոր ճանաչի Վալերի Պերմյակովին, թե հայկական, թե ռուսական օրենքներով նրան խիստ պատիժ է սպասում՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Տարբերությունն այն է, թե վերջնական վճիռը որ կողմի դատարանը կկայացնի: Իսկ դա արդեն կախված է հետաքննության «աշխարհագրությունից»:
  • Կոստանյանը վստահեցնում է, որ «հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում»
  • Ապամոնտաժվում են եղևնիները

    Ապամոնտաժվում են եղևնիները

    14.01.2015| 16:54
    Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները:
  • Անցկացվել է երրորդ կոնսիլիումը

    Անցկացվել է երրորդ կոնսիլիումը

    14.01.2015| 13:26
    ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:
  • Գյումրու ողբերգության գործով կասկածյալը հայտնաբերված է

    Գյումրու ողբերգության գործով կասկածյալը հայտնաբերված է

    14.01.2015| 12:49
    Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնել է, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:
  • Արմեն Հարությունյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

    Արմեն Հարությունյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

    14.01.2015| 12:47
    ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Հարությունյանն ազատվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:
  • 2014-ի դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21 մլն-ից ավելի զանգ

    2014-ի դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21 մլն-ից ավելի զանգ

    13.01.2015| 13:39
    Ամանորի նախաշեմին` 2014թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3352129 կարճ հաղորդագրություն, իսկ 2015թ. հունվարի 1-ին` 3102070-ը:
  • Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել դաժան սպանության վերաբերյալ

    Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել դաժան սպանության վերաբերյալ

    13.01.2015| 11:43
    Ընտանիքի վեց անդամների սպանության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է փոխանցել Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամների սպանության մասին։