-
24.11.2014|
10:58
«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
-
22.11.2014|
22:32
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր» սոցցանցի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրառման այն մասին, որ Ադրբեջանի «քաղաքական համակարգը կարող է որպես մոդել ծառայել եվրոպական քաղաքական համակարգի համար»:
-
22.11.2014|
11:13
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել վարչական շրջաններում դեռևս առկա որոշակի տեխնիկական խնդիրները:
-
21.11.2014|
22:59
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին այսօր միացել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, այժմ ազատազրկված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:
-
21.11.2014|
11:13
Մոտ մեկ ամիս առաջ էր։ Կեսգիշերից անց էր, երբ դռան զարկից արթնացա։ Ո՞վ է` հարցնում եմ։
-Ոստիկանությունից է,- հնչում է պատասխանը։ Եթե ամենափրկիչ հումորը չլինե՜ր...
-
21.11.2014|
11:12
Սարի թաղի 26-րդ փողոցը սրտատրոփ սպասում է բարձրաստիճան հյուրերի ու նրանց մեծարգո տեղակալների այցին, զի փողոցը ոտնիգլուխ ցեխակոլոլ է։
-
21.11.2014|
11:10
«Եզդի մարտիկներն այսօր պայքարում են Շանգալի հատվածում։ Վերջին տվյալներով` մոտ 7000 եզդի լեռներում է պատսպարված։ Նրանք շրջապատված են ահաբեկչական խմբավորման անդամներով, և նրանց պաշտպանում են եզդիական ջոկատները, որոնք ձևավորվել են և պայքարում են Շանգալի անկախության համար։ Մի քանի օր առաջ ազատագրել են եզդիական գյուղ, և որոշ տարածքներ եզդիական վերահսկողության ներքո են»,- մեզ հետ զրույցում նշեց Եզդիների միության փոխնախագահ ԽԸԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ։
-
21.11.2014|
11:08
Ձեզ բաց նամակով դիմելու ցանկությունս առաջացավ այն ժամանակ, երբ պատահաբար ձեռքս ընկավ վիրահայոց «Վրաստան» թերթի ս.թ. սեպտեմբերի 6-ի համարը։ «Սակագները մնացին անփոփոխ» վերնագրի ներքո գրված էր. «Վրաստանի էներգակարգավորման ազգային հանձնաժողովը անփոփոխ թողեց «Էներգո պրո Ջորջիայի» սակագները: Համապատասխան որոշում ընդունվել է օգոստոսի 22-ին, հանձնաժողովի նիստում:
-
21.11.2014|
01:31
Զուտ էմոցիոնալ, մարդկային հարթության մեջ Դավիթ Սանասարյանի քայլը հայրենասիրության դրսևորում է, արժանի գնահատման: Դավիթն արդարացիորեն բողոքում է ԵԱՀԿ անգործությունից, սակայն նրա հացադուլն ավելի շատ հուսահատության, քան պայքարի դրսևորում է:
-
20.11.2014|
20:46
Այսօր կայացավ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր համաժողովը: