-
15.10.2014|
12:23
Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, 25 մլն դոլար կտրամադրեն ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հիմնադրամին՝ Էբոլայի համաճարակի դեմ պայքարի համար:
-
14.10.2014|
16:35
Այսօր Երևանում հրավիրված «Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ» թեմայով սեմինարի ժամանակ Լեհաստանի կացության օրինականացման վարչության օտարերկրացիների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Տոմաշ Ցիտրինովիչից հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ է նկատել իր երկրում այն բանից հետո, երբ նա անդամակցեց Եվրամիությանը:
-
14.10.2014|
16:17
Հոկտեմբեր 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է, որին ընդառաջ «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ աշխատանքներն է սկսել 8-րդ ամենամյա գիտաժողովը: Միջոցառմանն իր թիմակիցների հետ մասնակում է նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:
-
14.10.2014|
14:47
Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքում` Դրոշի հրապարակում, անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը:
-
14.10.2014|
14:36
Իշխանություններն անուշադրության են մատնում աղանդների ակտիվացումը երկրում: Այս մասին այսօր հայտարարել է քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
-
14.10.2014|
14:34
«Եփրատ» կենտրոնը կազմակերպում է թուրքական առցանց մամուլի վերաբերյալ դասընթաց: Նորաստեղծ կենտրոնի նախագահ, թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը սպասածից շատ ավելի հետաքրքրություն առաջացրեց, հատկապես երիտասարդների շրջանում:
-
14.10.2014|
14:31
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
-
14.10.2014|
12:34
Հոկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկեցին Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները` 20 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
-
14.10.2014|
12:24
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։
-
13.10.2014|
19:32
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը մրցույթում հաղթող է ճանաչել Արմեն Հարությունյանին, Արայիկ Ղազարյանին և Նելիկ Հարությունյանին: